Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրական կես բաժակ նռան հյութը և մի բուռ արմավը կպաշտպանեն սիրտը հիվանդություններից և կաթվածից. tert.am

Օրական կես բաժակ նռան հյութը և մի բուռ արմավը կպաշտպանեն սիրտը հիվանդություններից և կաթվածից. tert.am

Կես բաժակ նռան հյութը և մեկ բուռ արմավը կարող են բարելավել սրտի առողջությունը: Ինչպես գրում է Daily Mail-ը` այս մասին պարզվել է նոր հետազոտության արդյունքում:

 

Գիտնականները պարզել են, որ հյութի և մրգի խառնուրդը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից, ինչպես նաև՝ սրտի կաթվածից: Կատարյալ արդյունք ստանալու համար արմավից պետք է պյուրե պատրաստել և ուտել` առանց կտերը հանելու: Դա ավելի լավ ազդեցություն է ունենում, քան միայն արմավի պտուղն ուտելը:

 

Նռան հյութը և արմավը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են դանդաղեցնել աթերոսկլերոզի զարգացումը, որի ժամանակ զարկերակները խցանվում են ճարպագնդերով:

 

Երբ ճարպագնդերից մեկը պայթի, դա կարող է հանգեցնել արյան գնդերի առաջացմանը, որոնք արգելափակում են արյան հոսքը դեպի սիրտը` սրտի կաթված առաջացնելով: Այն կարող է արգելափակել արյան հոսքը դեպի ուղեղ:

 

Գիտնականները եզրակացրել են, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաև՝ առողջ մարդիկ, պաշտպանված կլինեն, եթե օրական  կես բաժակ նռան հյութ ըմպեն և 3  հատ  արմավ ուտեն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mamapedia.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ