Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարմիր գինին դիաբետի բուժումն ավելի արդյունավետ է դարձնում. news.am

Կարմիր գինին դիաբետի բուժումն ավելի արդյունավետ է դարձնում. news.am

Կարմիր գինու մեջ պարունակվող նյութերն օգնում են նվազեցնել շաքարի պարունակությունը մետֆորմին (երկրորդ տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ միջոցներից մեկը) օգտագործող դիաբետով տառապողների արյան մեջ: Այս բացահայտումն արել են Toronto General Hospital Research Institute-ի աշպատակիցները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Medicine ամսագրում:

 

Հետազոտությունների ընթացքում գիտնականները ճարպակալմամբ եւ դիաբետով տառապող առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Պարզվել է, որ մետֆորմինի եւ ռեսվերատրոլի համակցումն ակտիվացնում է աղիքային համակարգում այն մոլեկուլները, որոնք ստիպում են նվազեցնել շաքարի պարունակությունն արյան մեջ:

 

Ռեսվերատրոլը կարմիր գինու մեջ, ընկուզեղենում, խաղողում եւ մի շարք այլ մրգերում  պարունակվող նյութ է: Գիտությանն արդեն հայտնի է, որ այս նյութը կարող է շատ օգտակար լինել քաղցկեղի  եւ բորբոքումների բուժման ժամանակ, սակայն, այն փաստը, որ այս նյութը կարող է օգնել նաեւ դիաբետի դեպքում, նորություն է:

 

Հետազոտության հեղինակ Ֆրենկ Դուկի խոսքով՝ երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց 80 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, ինչի հետեւանքով նրանց համար ավելի դժվար է վերահսկել շաքարի պարունակության մակարդակն արյան մեջ: Գիտնականը հույս է հայտնում, որ տվյալ հետազոտությունը կարող է օգնել ավելի արդյունավետ դեղորայք ընտրել հիվանդության դեմ պայքարելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. veralline.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ