Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սխտորը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և պաշտպանում ուղեղը. 1in.am

Սխտորը դանդաղեցնում է ծերացման գործընթացը և պաշտպանում ուղեղը. 1in.am

Հայտնի է, որ սխտորի մեջ շատ հակաօքսիդանտներ կան, և այն կարողանում է նվազեցնել բորբոքումները: Միսսուրիի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ սխտորի գերհատուկությունների պատճառը ածխաջրերն են: Մասնագետներն ուսումնասիրել են սխտորի արտազատած FruArg ածխաջուրը, գրում է The Daily Mail-ը: Գիտնականները հետևել են, թե ինչպես են սխտորի մեջ պարունակվող սննդարար նյութերն արձագանքել սթրեսի ժամանակ, որն առաջացել է շրջակա միջավայրի պատճառով:

 

Նման սթրեսը կարող է առաջանալ ծերացման, ծխելու, շրջակա միջավայրի աղտոտվածության, գանգուղեղային վնասվածքի կամ չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Ուղեղը վնասվելուց պաշպանում են միկրոգլիայի բջիջները, սակայն դրանք վտանգավոր նյութ են արտազատում՝ ազոտի օքսիդ, որի ավելցուկը վնասում է ուղեղը և հանգեցնում այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունները:

 

Ուսումնասիրողները սթրեսի բջջային մոդել են ստեղծել: Ինչպես ենթադրվում էր, սթրեսի արդյունքում միկրոգլիայի բջիջներն ավելացել են և արտազատել ավելի շատ վտանգավոր նյութ: Երբ գիտնականները մոդելի մեջ FruArg են ավելացրել, միկրոգլիայի բջիջները սկսել են ավելի քիչ ազոտի օքսիդ արտազատել: Դրանից բացի, FruArg-ը նպաստել է ուղեղի համար օգտակար հակաօքսիդանտների արտադրմանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ogorodsadovod.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ