Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թերթավոր բանջարեղենը կօգնի խուսափել տկարամտությունից. գիտնականներ. 1in.am

Թերթավոր բանջարեղենը կօգնի խուսափել տկարամտությունից. գիտնականներ. 1in.am

Մասնագետները կարծում են, որ թերթավոր բանջարեղենը կօգնի խուսափել տկարամտությունից։ Բանջարեղենի այդ տեսակների օրական օգտագործումը սննդակարգում կօգնի նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը։ Ռաշի համալսարանի աշխատակիցները նման եզրակացության են եկել՝ գնահատելով մոտ 950 տարեց մարդկանց մոտ մտավոր վիճակն ու սննդակարգը։ Այս մասին հայտնում է Direct Press-ը։

 

Նշվում է, որ բանջարեղենի թերթավոր տեսակների օգտագործումն, ընդհանուր առմամբ, կարող է արգելակել կործանարար գործընթացները 11 տարով։

 

Հետազոտողների խոսքով՝ բանջարեղենը պարզ և հասանելի միջոց է, որը կարող է փոխել հազարավոր մարդկանց կյանքը։ Թերթավոր բանջարեղենի դրական արդյունքը պայմանավորված է վիտամինների բարձր պարունակությամբ, ինչպես նաև այլ միացությունների առկայությամբ, ինչպիսիք են վիտամին K-ն, լյութեինը, ֆոլաթթուն և բետա-կարոտինը։ Ավելի վաղ ապացուցվել էր, որ սպանախը մկանային ուժ է տալիս։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kleo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ