Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա. tert.am

Սուրճը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա. tert.am

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի (WCFR) մասնագետները պնդում են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է ոգելից խմիչքի կործանարար ազդեցությունը և 14 տոկոսով նվազեցնում լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` Daily Mail-ին հղումով, գիտնականներն ուսումնասիրել են 8.2 մլն մարդու բժշկական տվյալները, որոնցից շատերը լյարդի քաղցկեղ են ունեցել: Փորձի ընթացքում պարզվել է, որ հիվանդության առաջացման վտանգը պայմանավորված է ո՛չ միայն հիվանդի քաշով և օրական սպառած ալկոհոլի քանակով, այլ նաև նրա կենսակերպով և սննդակարգով:

 

Ձկնեղենի և սուրճի սիրահարներն առավել քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն: Այսպիսով, գիտնականների գնահատումամբ` սուրճի մեկ չափաքանակը կարող է 14 տոկոսով նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ 4 բաժակից ավելի սուրճի օգտագործումը չի  ավելացնում դրական ազդեցությունը, այլ կարող է վնասել օրգանիզմին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. sonia-gold.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ