Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մանրաթելերով հարուստ նախաճաշը նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը. tert.am

Մանրաթելերով հարուստ նախաճաշը նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը. tert.am

Գիտնականները փաստում են, որ դա կօգնի երկար ապրել: Նրանք պարզել են, որ  ամբողջական ձավարեղենով և մանրաթելերով հարուստ սննդակարգը  նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը քրոնիկ հիվանդությունների ` քաղցկեղի, սրտի եւ շնչառական հիվանդությունների ու շաքարախտի պատճառով:

 

Ինչպես գրում է meddaily.ru-ն` The Daily Mail-ին հղումով, ամբողջական ձավարեղենի շարքը լրացնում են ցորենը, վարսակը և կինոան, իսկ մանրաթելերը պարունակում են հանքանյութեր և հակաօքսիդանտներ: 14 տարվա ընթացքում ուսումնասիրելով 367 442 կամավորի` Հարվարդի մասնագետները հաշվարկել են, որ օրական 34 գրամ ձավարեղեն ուտելով` հնարավոր է 17 տոկոսով նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը:

 

Նման մթերքով հագեցած սննդակարգը նվազեցնում է նաև շնչառական հիվանդություններից մահանալու վտանգը 11 տոկոսով, շաքարախտի զարգանալու հավանականությունը` 48 տոկոսով, քաղցկեղից մահանալու վտանգը` 15 տոկոսով: Թե որ բաղադրիչն է այս սննդամթերքում դրական ազդեցություն գործում, գիտնականները դեռ չեն պարզել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. skalpil.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ