Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բրնձի պատրաստման նոր մեթոդը թույլ կտա նվազեցնել դրա կալորիականությունը 50-60%. news.am

Բրնձի պատրաստման նոր մեթոդը թույլ կտա նվազեցնել դրա կալորիականությունը 50-60%. news.am

Բրինձը համարվում է բարձր կալորիականությամբ սնունդ, սակայն մասնագետները վերջերս բացահայտել են դրա պատրաստման այնպիսի մեթոդ, որը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի կողմից յուրացվող կալորիաների քանակը 50-60%:

 

Բժիշկ Սուդհեյր Ջեյմսը եւ նրա գործընկերները՝ Քիմիական գիտությունների քոլեջից (Շրի Լանկա), կարծում են, որ, բրնձի բաղադրության մեջ կայուն օսլայի պարունակության մակարդակը բարձրացնելու դեպքում կարելի է զգալիորեն կրճատել դրա կալորիականությունը: Իսկ բարձրացնել օսլայի պարունակությունը կարելի է հետեւյալ կերպ. գիտնականները կես բաժակ եռման ջրի մեջ ավելացրել են բրինձ եւ 1 գդալ կոկոսի ձեթ: Հետո դանդաղ կրակի վրա եփել են բրինձը 40 րոպեի ընթացքում (գիտնականների խոսքով, այն կարելի էր եփել նաեւ ավելի ուժեղ կրակի վրա՝ 20-25 րոպեների ընթացքում), իսկ այնուհետեւ 12 ժամով դրել սառնարան:

 

Այս մեթոդով բրնձի պատրաստման դեպքում կայուն օսլայի պարունակությունը բրնձի մեջ մեծանում էր տաս անգամ: Բրնձի մեջ օսլան լինում է երկու տեսակի՝ մեկը յուրացվում է օրգանիզմի կողմից, մյուսը՝ ոչ (կայուն օսլա): Օրգանիզմի կողմից յուրացվող օսլան գլյուկոզայի է վերածվում, հայտնվում է արյան մեջ եւ կարող է հանգեցնել ավելորդ քաշի գոյացմանը: Ստացվում է, որ, ինչքան շատ է կայուն օսլան բրնձի մեջ, այդքան շուտ է այն լքում օրգանիզմը՝ առանց վերջինիս նոր կալորիաներ տրամադրելու:

 

Ապագայում գիտնականները պլանավորում են պարզել, կախվա՞ծ է, արդյոք, այս արդյունավետությունը բրնձի տեսակից եւ կարելի՞ է այլ ձեթ օգտագործել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medialeaks.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ