Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ջերմային մշակումը բանջարեղենն ավելի օգտակար է դարձնում. գիտնականներ. 1in.am

Ջերմային մշակումը բանջարեղենն ավելի օգտակար է դարձնում. գիտնականներ. 1in.am

Կարծիք կա, որ հում բանջարեղենը բացառապես օգտակար է, չարժե և ջերմամշակման ենթարկել։ Սակայն, համաձայն վերջին հետազոտության, բանջարեղենի որոշ տեսակներ, այնուամենայնիվ, արժե ջերմային մշակման ենթարկել, որպեսզի դրանք ավելի լավ յուրացվեն։ Այդպիսի մթերքներ են լոլիկը, սպանախը, գազարը, ծնեբեկը և սունկը։

 

Բույսերում առկա բջջանյութը սովորաբար միանում է հանքային նյութերին, ինչը նվազեցնում է դրանց կենսահասանելիությունը։ Ջերմամշակումը կարող է նպաստել բջջանյութի քայքայմանն ու հանքային նյութերի դուրսբերմանը։ Մասնավորապես՝ լոլիկի մշակումը մեծացնում է լիկոպինի կոնցենտրացիան, ինչը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը։ Սակայն ջերմամշակումը նաև քայքայում է С վիտամինը, ինչը ևս պետք է նկատի ունենալ։

 

Սպանախը հարուստ է օքսալատներով, որոնք միանում են արժեքավոր հանքանյութերին (երկաթին և կալցիումին): Թե՛ բջջանյութը, թե՛ օքսալատը բարդացնում են երկաթի յուրացումը, այդ պատճառով կանաչ տերևային բանջարեղենից մենք կարող ենք ստանալ ընդամենը 5 տոկոս՝ երկաթի փաստացի պարունակությունից։ Ճիշտ է, ջերմամշակումը նվազեցնում է օքսալատի պարունակությունը մինչև 15 տոկոս, ինչի պատճառով անհրաժեշտ է կրճատել ջերմամշակման ժամանակը, տեղեկացնում է Meddaily-ն:

 

Գազարը հարուստ է կարոտինոիդներով, որոնք հաղորդում են վառ գազարագույն գույն: Գազարի ջերմամշակումը մեծացնում է կարոտինոիդների` հզոր հակաօքսիդանտների կոնցենտրացիան: Մասնագետները խորհուրդ են տալիս խառնել հում և եփած գազարը:

 

Իր հերթին` ծնեբեկի մշակումը մեծացնում է սննդարար նյութերի կենսամատչելիությունը, ինչպես նաև պոլիֆենոլի կոնցենտրացիան:

 

Սնկերի մեջ բազմաթիվ վիտամիններ ու հանքանյութեր կան, և հնարավոր է մեծացնել դրանց սննդարարությունը` ավելացնելով օգտակար բուսայուղ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nastavlenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ