Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսակերությունը նվազեցնում է հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի վտանգը. tert.am

Բուսակերությունը նվազեցնում է հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղի վտանգը. tert.am

Կոլոռեկտալ քաղցկեղը սերտորեն կապված է մարդու սննդակարգի հետ: Օրինակ` կարմիր միսը զգալիորեն մեծացնում է տվյալ հիվանդության վտանգը, իսկ մանրաթելով հարուստ սնունդը պաշտպանում է քաղցկեղի այս տեսակից:

 

Ինչպես գրում է meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական սննդակարգը կարող է կանխել հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը:

 

Մասնագետներն ուսումնասիրել են հաստ աղիքի քաղցկեղի 380 դեպք և ուղիղ աղիքի քաղցկեղի 110 դեպք: Պարզվել է, որ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու վտանգը բուսակերների մոտ 22 տոկոսով ավելի ցածր է, քան՝ մսակերների: Բուսական սննդակարգը  հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը նվազեցրել է 19 տոկոսով, իսկ ուղիղ աղիքի քաղցկեղինը` 29 տոկոսով:

 

Բուսակերներից նրանց մոտ, ովքեր ձու և կաթ են օգտագործում, վտանգը 18 տոկոսով ցածր է եղել, իսկ նրանց մոտ, ովքեր ձկնեղենով են սնվում` 43 տոկոսով, կիսաբուսակերների մոտ` 8 տոկոսով: Ճիշտ սննդակարգը փրկում է ո՛չ միայն ճարպակալումից, հիպերտոնիայից, շաքարախտից և վաղաժամ մահից, այլև` կոլորեկտալ քաղցկեղից:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. health-lifestyle.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ