Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղը կարող է օգտակար լինել ինֆեկցիաների դեմ պայքարում. news.am

Աղը կարող է օգտակար լինել ինֆեկցիաների դեմ պայքարում. news.am

Ամերիկացի եւ գերմանացի միկրոկենսաբանները եկել են այն եզրակացության, որ, հակառակ ընդունված այն կարծիքի, թե աղը վնասակար է անոթների, սրտի եւ մի շարք այլ օրգանների համար, բջիջներում աղի պարունակության մակարդակի բարձրացումն օգնում է օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ: Ուսումնասիրման արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում:

 

Մենք բոլորս լսել ենք կամ կարդացել այն մասին, որ աղի չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար: Սննդակարգի՝ աղով հագեցած լինելը, ըստ ընդունված տեսակետի, հանգեցնում է սիրտ-անոթային եւ նույնիսկ աուտոիմունային հիվանդությունների:

 

Միկրոկենսաբանները անսպասելիորեն նկատել են, որ մարդու այն հյուսվածքներում, որտեղ ինֆեկցիա է ի հայտ գալիս, աղի մակարդակը սկսում է աճել: Ենթադրություն էր արվել, որ այդ կերպ օրգանիզմն արձագանքում է ինֆեկցիային՝ փորձելով պայքարել դրա դեմ: Դեպի ախտահարված հյուսվածքներ շտապող իմունային բջիջներն ինչ-որ պատճառներով հայտնվում են աղի բարձր պարունակությամբ միջավայրում:

 

Այս մեխանիզմի աշխատանքի սկզբունքները պարզելու համար գիտնականները սնուցող միջավայրում մակրոֆագեր են աճեցրել, որոնք արտազատում են ինֆեկցիան ոչնչացնող մոլեկուլները՝ այսպես կոչված «թթվածնի ակտիվ տարբերակները»: Այնուհետեւ սնուցող միջավայրին ավելացվել էր լուծույթ՝ նատրիումի քլորիդի այնպիսի պարունակությամբ, որը հիմնականում հանդիպում է ինֆեկցիայի դեմ պայքարող բջիջներում: Այս իրավիճակում մակրոֆագները սկսել են ավելի շատ ակտիվ թթվածին արտադրել: Դա նշանակում է, որ ինֆեկցիային դիմակայելու նրանց հատկությունն է՛լ ավելի էր ամրապնդվել: Երբ մակրոֆագներին ավելացվեց նաեւ աղիքային ցուպիկը, աղի բարձր պարունակությամբ միջավայրում 24 ժամվա ընթացքում ինֆեկցիան դրսեւորվեց երկու անգամ ավելի թույլ, քան սովորական միջավայրում:

 

Այնուհետեւ մկների երկու խումբ ներառող գիտափորձ անցկացվեց: Առաջին խմբի կրծողների համար մի քանի շաբաթվա ընթացքում ապահովվում էր աղի բարձր պարունակությամբ սննդակարգ, երկրորդ խումբը շատ քիչ քանակությամբ էր աղ օգտագործում: Այնուհետեւ կրծողների թաթերը վարակել էին արդեն հիշատակված աղիքային ցուպիկով: Հաջորդ 20 օրվա ընթացքում երկու խմբում էլ նույնանման ախտանիշներ էին արձանագրվել: Այտուցվել էին ախտահարված հյուսվածքները: Սակայն մեծ քանակությամբ աղ օգտագործած մկները քսան օր անց սկսեցին ավելի շուտ ապաքինվել:

 

Մի շարք գիտնականներ այս բացահայտումը համարում են նոր խոսք իմունոլոգիայի պատմության մեջ: Նրանց խոսքով՝ սա անսպասելի մի փաստ է, որը դեռ պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի:

 

Գիտնականների շրջանում տարածված է նաեւ այն կարծիքը, որ մարդկային օրգանիզմի՝ աղի հետ կապված վերոնշյալ հատկությունները կարող էին ձեւավորվել վաղնջական ժամանակներում, երբ մենք դեռեւս հակաբիոտիկներ չունեինք ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Հարկ է նշել, սակայն, որ աղի չարաշահման բացասական հնարավոր հետեւանքներն այս բացահայտումից հետո եւս, այնումենայնիվ, արդիական են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dushistaya-smes.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ