Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Վարսակի փաթիլներն ամենաօգտակարներից են համարվում. 1in.am

Վարսակի փաթիլներն ամենաօգտակարներից են համարվում. 1in.am

Վարսակի փաթիլներն իզուր չեն ամենաօգտակարներից համարվում, գրում է novosti-n.org-ը: Վիտամինների և միկրոտարրերի նման հավաքածու ուրիշ այլ սննդամթերքի մեջ դժվար է հանդիպել: Բացի այդ, ճիշտ պատրաստման դեպքում այն նաև շատ համեղ է ստացվում:

 

Վարսակի փաթիլները հիանալի նախաճաշ են, որոնք օրգանիզմը հագեցնում են էներգիայով, կարևոր նյութերով և, միևնույն ժամանակ, ծանրության զգացողություն չեն առաջացնում: Հատկապես այն օգտակար է գաստրիտով և ստամոքսի խոցով տառապողների համար:

 

Վարսակի մեջ պարունակվող բջջանքը նպաստում է մարսողությանը և նյութափոխանակությանը, որը վարսակի շիլան դարձնում է դիետիկ: Բջջանքն օգնում է նաև խուսափել խոլեսթերինի բարձր մակարդակից, դուրս է բերում շլակները:

 

Վարսակի փաթլիները հարուստ են С, А, Е, РР վիտամիններով, ինչպես նաև В խմբի վիտամիններով: Դրանք հարուստ են կալիումով, կալցիումով, մագնեզիումով, նիկելով, ֆոսֆորով և օրգանիզմին անհրաժեշտ այլ հանքանյութերով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. life.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ