Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դդմի սերմեր և այլ ուտելիք, որ բարձրացնում են տրամադրությունը. հետազոտություն. tert.am

Դդմի սերմեր և այլ ուտելիք, որ բարձրացնում են տրամադրությունը. հետազոտություն. tert.am

Վատ տրամադրությո՞ւն ունեք: Այդ դեպքում դդմի ու եղեսպակի սերմեր կերեք. խորհուրդ է տալիս բրիտանական Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը:

 

Ավելին՝ ըստ հետազոտության՝ դդմի սերմերը տրամադրությունը բարձրացնելու ամենալավ միջոցն են բոլոր ուտելիքներից:

 

Տրամադրություն բարձրացնող այլ ուտելիքների թվում են՝ սաղմոնը, ձուկը, սիսեռը, ծնեբեկը: Առհասարակ՝ բոլոր սերմերը և ընդեղենը ավելի լավ են նպաստում լավ ինքնազգացողությանը, քան թխվածքները, քաղցրեղենը, շոկոլադը: Չնայած դրան՝ տասը կանանցիզ յոթը և տասը տղամարդուց երկուսը հենց քաղցրեղենին են «դիմում», երբ սթրես են տանում կամ ցանկանում են բարձրացնել իրենց տրամադրությունը:

 

Պարզվել է նաև, որ մարդկանց կեսից ավելին անառողջ «սփոփիչ» սնունդ է օգտագործում, երբ ցանկանում է բարձրացնել տրամադրությունը, և միայն 28 տոկոսն է դիմում ընկերներին կամ ընտանիքի անդամներին:

 

Հետազոտությունը անցկացրել է Tilda բրինձ արտադրող ընկերությունը՝ 2,000 մարդու մասնակցությամբ հարցման հիման վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kontinentusa.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ