Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գետնընկույզը՝ ալերգիայի դեմ լավագույն միջոց. գիտնականներ. 1in.am

Գետնընկույզը՝ ալերգիայի դեմ լավագույն միջոց. գիտնականներ. 1in.am

Փոքրիկ երեխաների կողմից գետնընկույզի օգտագործումը մեծ մասամբ նրանց մոտ կանխում է այդ ընկույզի նկատմամբ ալերգիայի զարգացումը։ Այս մասին ասվում է Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտության մեջ:

 

Ալերգիայի պրոֆիլակտիկ այս միջոցը նորարարություն է և ամբողջությամբ հակասում է բժիշկների ներկայիս խորհուրդներին:

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ հիպերզգայուն իմունային համակարգ ունեցող երեխաները, ովքեր մինչև 5 տարեկանը շատ գետնընկույզ են կերել, 80%-ով քիչ են հիվանդացել ալերգիայով:

 

Փորձագետները, այնուամենայնիվ, զգուշացնում են, որ փոքրիկներին չի կարելի տալ ամբողջական ընկույզներ, քանի որ նրանք կարող են խեղդվել:

 

Գետնընկույզից ալերգիկ ռեակցիաները ամենատարածվածն ու վտանգավորն են: Դրանք առաջացնում են շնչառության խանգարում, լեզվի այտուց, ցավ, սրտխառնոց, իսկ ծանր դեպքերում՝ մահ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kladovayalesa.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ