Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մակարոնը պետք է օգտագործել սառը վիճակում. գիտնականներ. 1in.am

Մակարոնը պետք է օգտագործել սառը վիճակում. գիտնականներ. 1in.am

 Սուրեյի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ մակարոնը պետք է օգտագործել սառը վիճակում: Բանն այն է, որ այդ կերպ հնարավոր է կանխել շաքարախտի զարգացումը՝գրում է Direct-press.ru-ն:

 

 Մակարոնում և սպիտակ հացում պարունակվող սովորական օսլան շատ արագ վերածվում է շաքարի: Մինչդեռ սառը մակարոնում առկա օսլան «չեփված» է: Ի տարբերություն սովորական օսլայի՝ դրա գլյուկոզայի շղթաներից որոշները մարսողական համակարգում չեն հայտնվում, ինչը նշանակում է, որ գլյուկոզան արյան մեջ ներթափանցում է դանդաղ, իսկ ինսուլինի մակարդակը կտրուկ չի բարձրանում՝ մարդուն թույլ տալով ավելի երկար ժամանակ իրեն կուշտ զգալ: Ավելին, օսլան այնուհետև վերածվում է քիմիական նյութերի, որոնք ներծծվում են արյան մեջ և բարերար ազդեցություն թողնում առողջության վրա՝ պաշտպանելով սրտային հիվանդություններից և ճնշման անկումից:

 

 Այսպիսով, մակարոնը, ինչպես նաև նման օսլա պարունակող շատ մթերքներ, թույլ են տալիս կանխել արյան մեջ շաքարի և ինսուլինի կտրուկ բարձրացումները: Դրանք պաշտպանում են նաև շաքարախտի զարգացումից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. burjuy.biz.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ