Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները զգուշացնում են «շաքարից» իսպառ հրաժարվելու վատ հետեւանքների մասին. news.am

Գիտնականները զգուշացնում են  «շաքարից» իսպառ հրաժարվելու վատ հետեւանքների մասին. news.am

Ցողունային բջիջների Հարվարդի համալսարանի գիտնականները կոչ են անում ծայրահեղության մեջ չընկնել եւ հասարակ ածխաջրերը մարդու «ոխերիմ թշնամիները» չհայտարարել: Նրանք զգուշացնում են, որ ածխաջրերը բացառող սննդակարգը կարող է աթերոսկլերոզի եւ ձեռքերի ու ոտքերի արյան հոսքի խանգարումների հանգեցնել:

 

Հետազոտողներն կրծողների երեք խմբերի հետ փորձարկում են իրականացրել: Առաջին խմբի կենդանիներին հիմնականում ածխաջրային սննդով են կերակրել, երկրորդի սննդակարգն ածխաջրեր ու ճարպեր են կազմել, երրորդինն էլ՝ ճարպեր եւ սպիտակուցներ: 12 շաբաթ անց օրգանների եւ համակարգերի ցուցիչների չափումներն են կատարվել:

 

Երրորդ խմբի առնետները, որոնք գրեթե չեն ստացել ածխաջրեր, ամենանիհարն են եղել. նրանք 28%-ով ավելի քիչ են քաշ հավաքել, քան մյուս խմբերի կրծողները: Ընդ որում, նրանց առողջության ցուցիչներն ամենավատն են եղել: Սննդակարգի փոփոխությունն անոթների պատերի վրա բացասաական փոփոխություններ է առաջացրել. դրանք պակաս առաձգական եւ ավելի փխրուն են դարձել, ինչն էլ մեծացրել է անոթային պաթոլոգիաների առաջացման հավանականությունը:

 

 «Ածխաջրերից հրաժարվելը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի էական աճի հանգեցնել», - եզրահանգել են մասնագետները:

 

Բժիշկներն անհանգստանում են, որ գեղեցկության եւ առողջության տեսքով արմատացած նիհարությունը ստիպում է շատ մարդկանց ( հատկապես կանանց) հրաժարվել ածխաջրեր պարունակող սննդամթերքներից: Ընդ որում, այդ ճանապարհով ձեռք բերված նիհարությունը վտանգում է սրտի եւ անոթների առողջությունը: Քաղցր չպետք է շատ ուտել, բայց եւ դրանից ամբողջությամբ հրաժարվելն անվտանգ չէ առողջության համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ