Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աշխարհի ամենասարսափելի ալերգիան նույնպես հնարավոր է հաղթահարել. 1in.am

Աշխարհի ամենասարսափելի ալերգիան նույնպես հնարավոր է հաղթահարել. 1in.am

Մերդոկի մանկական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները վստահ են, որ մոտ ժամանակներս գետնանուշից ալերգիան կդադարի այդքան արդիական լինելուց: Գիտնականները ալեգիայից տառապող մի խումբ երեխաների 18 ամսվա ընթացքում պրոբիոտիկների հետ գետնանուշի սպիտակուց են տվել՝ աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը, հաղորդում է Zee News-ը:

 

Պրոբիոտիկի փոխարեն օգտագործվել է Lactobacillus rhamnosus նյութը: Ցերեկային չափաբաժինը հավասար է եղել 20 կգ յոգուրտի: Մինչև փորձնական ժամանակահատվածի ավարտը երեխաների 80%-ը հանգիստ կարողանում էր գետնանուշ ուտել: Նրանց մոտ ալերգիայի ախտանիշներ չեն արտահայտվել: Սակայն մասնագետները չգիտեն, թե որքան երկար կշարունակվի թերապիայի ազդեցությունը:

 

Իսկ որոշ մասնագետներ համարում են, որ հարկավոր է փոխել հենց գետնանուշը՝ այն ավելի անվտանգ դարձնելով: Ֆլորիդայի համալսարանը փորձարկումներ է արել լուսային իմպուլսների հետ, որոնք պետք է չեզոքացնեն գետնանուշի մեջ առկա ալերգեն տարրերը: Դեռևս հաջողվել է նվազեցնել գետնանտուշի ալերգիկ հատկությունները 80%-ով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bankoboev.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ