Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ածխաջրերի բացառումը կարող է մարսողական խնդիրների հանգեցնել. news.am

Ածխաջրերի բացառումը կարող է մարսողական խնդիրների հանգեցնել. news.am

Նիհարել ցանկացող մարդիկ հաճախ են ցածր քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետաների հետեւում: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այդպիսի դիետաները հղի են լուրջ առողջական վտանգներով: Բանն այն է, որ մեր օրգանիզմը շատ քիչ բջջանյութ է ստանում, ուստի բջջանյութով հարուստ սննդամթերքներից հրաժարվելը, որոնցից մեկն էլ կարտոֆիլն է, կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել, հաղորդում է Meddaily.ru-ն:

 

Կարտոֆիլը պարունակում է բջջանյութի օգտագործման նորմայի 12%-ը: Այն  երկու անգամ ավելի է, քան մենք ստանում ենք հացահատիկային փաթիլներից, եւ 30%-ով ավելի, քան մեր օրգանիզմը սեւ հացից է ստանում: Նշենք, որ կարտոֆիլը հատկապես օգտակար է դեռահասների համար, որոնք կարտոֆիլից ստանում են իրենց օրական անհրաժեշտ բջջանյութի 15%-ը:

 

Հիշեցնենք, որ բջջանյութը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Այն նպաստում է մարսողությանը եւ օգնում կարգավորել քաշը՝ առաջացնելով հագեցվածության զգացում:

 

Առանց ածխաջրերի դիտեային անցնելիս մարդիկ թյուրիմացաբար մտածում են, որ կարտոֆիլը յուղոտ եւ բարձր կալորիականությամբ մթերք է: Սակայն կարտոֆիլը ճարպ չի պարունակում, նաեւ կալորիաներն են քիչ՝ օրական նորմայի ընդամենը 6%-ը, ընդ որում, այն ավելի քիչ է, քան սպիտակ հացի մեջ եւ այնքան, որքան ալկոհոլն է պարունակում:

 

Ավելին, կարտոֆիլը կալիումի աղբյուր է, որը չեզոքացնում է աղի բացասական ազդեցությունը եւ օգնում արյան ճնշումը նորմայի մեջ պահել:

 

Մասնագետները հիշեցնում են, որ ամենօրյա սննդակարգի կեսը պետք է ածխաջրերից բաղկացած լինի: Պետք է պարզապես խուսափել ազատ շաքարով հարուստ սննդամթերքներից եւ ավելի շատ ամբողջական ձավարեղեն, լոբի, կարտոֆիլ, միրգ ու բանջարեղեն ուտել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. syl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ