Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Վարսակի ու այլ տեսակի ձավարեղենի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը. tert.am

Վարսակի ու այլ տեսակի ձավարեղենի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը. tert.am

Հարվարդի համալսարանում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում ամբողջական ձավարեղենի օգտագործումը 9 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը:

 

Ինչպես գրում է  Meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, գիտնականները ներկայացրել են երկու խոշորագույն հետազոտությունների տվյալները, որոնց  100 000 մարդ է մասնակցել:

 

Հետազոտությունները 14 տարուց ավելի են տևել: Այն մարդկանց մոտ, ովքեր օրական առնվազն 33 գրամ ամբողջական ձավարեղեն են օգտագործել (վարսակի շիլայի չափսին համարժեք), վաղաժամ մահվան վտանգը նվազել է 9 տոկոսով` այն մարդկանց համեմատ, ովքեր գրեթե  ընդհանրապես ամբողջական ձավարեղեն չեն կերել: Սրտի հիվանդություններից մահանալու վտանգը նվազել է 15 տոկոսով:

 

Հետազոտողները կարծում են, որ ամբողջական  ձավարեղենը պաշտպանում է սիրտը` նվազեցնելով ինսուլինի և շաքարի մակարդակն արյան մեջ, ինչը նպաստում է սիրտ-անոթային հիվանդություններով ու շաքարախտով հիվանդանալու վտանգի նվազմանը: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. syl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ