Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կարտոֆիլի հանուկը՝ ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոց. news.am

Կարտոֆիլի հանուկը՝ ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոց. news.am

ՄաքԳիլի համալսարանականները պարզել են, որ կարտոֆիլի հանուկը կարող է ճարպի եւ վերամշակված ածխաջրատների բարձր բաղադրությամբ սննդամթերքի օգտագործման արդյունքում ի հայտ եկող հավելյալ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: 

 

Վերջերս իրականացված հետազոտության հեղինակները 10 օր շարունակ վնասակար՝ ճարպակալման հանգեցնող սննդամթերք են մատուցել լաբորատոր մկներին, ինչի արդյունքում 25-ական գրամ կշռող կրծողները 16 գրամի չափով հավելյալ կշիռ են ձեռք բերել: Իսկ ահա այն կենդանիների պարագայում, որոնք միաժամանակ նաեւ կարտոֆիլի հանուկ են ընդունել, ձեռք բերված հավելյալ քաշը 7 գրամից մի փոքր ավելի է կազմել: Գիտանականները մի քանի անգամ կրկնել են փորձարկումը՝ առանց տարբերվող արդյունքների, ինչը հիմք է ծառայել եզրահանգելու, որ կարտոֆիլի հանուկն, իսկապես, կարող է քաշի ավելացում կանխել:

 

Հայտնի է, որ կարտոֆիլը մեծ քանակությամբ ածխաջրատներ է պարունակում: Բայց այդ, այն նաեւ տարատեսակ մրգերի եւ բանջարեղենների բաղադրիչ պոլիֆենոլների նշանակալի պաշարով է աչքի ընկնում: Հանուկի մեկօրյա չափաբաժինը 30 կարտոֆիլներից է ձեռք բերվում. բնականաբար, մասնագետները խորհուրդ չեն տալիս այդչափ շատ կարտոֆիլ ուտել:

 

Նախապես հարկավոր է պարզել՝ արդյոք այն կարող է նաեւ ճարպակալմամբ տառապող մարդկանց համար օգտակար լինել, այնուհետեւ տղամարդկանց եւ կանանց համար օպտիմալ չափաբաժինը հաշվել ու միայն դրանից հետո մարդկանց նկատմամբ փորձարկումները մեկնարկել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kalaeva.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ