Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կապույտ լույսի ներքո սննդառությունը կարող է գերսնումից խուսափելու միջոց ծառայել. news.am

Կապույտ լույսի ներքո սննդառությունը կարող է գերսնումից խուսափելու միջոց ծառայել. news.am

Հետազոտությամբ պարզվել է, որ կապույտ լույսի ներքո սնունդ ընդունելը բավականին տհաճ ընթացք է ապահովում՝ գերսնումից խուսափելու համար: Երեւույթի պատճառն այն է, որ մարդիկ ենթագիտակցաբար կասկածամտորեն են կապույտ լույսին վերաբերում՝ վերջինիս անբնական երանգի պատճառով: Ռեակցիա, որն ուտելիքից ստացված բավականությունն անխախտ թողնելով, չափից ավելի սնվելու ցանկությունն է միայն ճնշում, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Այդուհանդերձ, ասվածը միայն տղամարդկանց է վերաբերում. գիտնականների պնդմամբ, կանայք ուտելիքի գնահատման հարցում ավելի շատ հոտառությանը, քան՝ տեսողությանն են վստահում:

 

Արկանզասի համալսարանը ներկայացնող գիտահետազոտական խմբի ղեկավար Հան-Սոկ Սո-ն նշել է. «Քանի որ բնույթյան մեջ խիստ հազվադեպ են կապույտ գույնի սննդատեսակներ հանդիպում, մարդու մոտ կասկած կարող է առաջանալ, թե արդյոք այն անվտանգ է»:

 

112 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները Appetite ամսագրում են հրապարակվել: Կամավորները տարբեր գույնի լույսի ներքո սնվելու հանձնարարություն են ստացել, այնուհետեւ հարցաշարի պատասխանել, որի արդյունքների վերլուծությամբ պարզ է դարձել, որ, անկախ ընդունված քաղցրեղենի եւ ձվածեղի քանակից, նույնպիսի բավարարվածություն են ստացել:

 

Միեւնույն ժամանակ, մեկ այլ հետազոտության արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ ճարպակալումը (35-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունեցողների համար) կյանքից մինչեւ 8 տարի խլելու, մինչ այդ էլ՝ առողջությունը շուրջ երկու տասնամյակով շաքարախտի եւ սրտանոթային հիվանդության հաշվին փչացնելու սպառնալիք է պարունակում:

 

Գերքաշություն ունեցողների համար, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25-30 է կազմում, կյանքի տեւողության կորուստը մինչեւ 3 տարի կարող է կազմել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. earth-chronicles.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ