Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հնդկահավը ինֆեկցիաների դեմ պայքարի ունակ մանրէ է պարունակում. news.am

Հնդկահավը ինֆեկցիաների դեմ պայքարի ունակ մանրէ է պարունակում. news.am

Գիտնականները եւս մեկ պատճառ են գտել՝ տոնական օրերին հնդկահավ ուտելու համար: Հետազոտությամբ պարզվել է, որ այն կենսական կարեւորություն ունեցող հակաբիոտիկներից մեկի արտադրությունը խթանող «կենսաբանական մեխանիզմ» է պարունակում:

Բրայամ Յանգի համալսարանականները, մասնավորապես, հայտնաբերել են, որ հնդկահավը ստաֆիլակոկային ինֆեկցիաները, սուր ֆարինգիտը, մի շարք ծանր ստամոքսաաղիքային հիվանդություններ եւ վարակիչ մանրէների շուրջ կեսը վերացնելու հատկություն դրսեւորող MP1 հակաբիոտիկի արտադրության համար պատասխանատու՝ գիտականորեն Շտամ 115 անվամբ հայտնի մանրէն է պարունակում, հաղորդում է NewsMax Health-ը:

Վերը հիշատկված հակաբիոտիկը ներկայումս այնքան էլ գործածական չէ՝ բարդ կառույցի պատճառով: Սական գիտնականների բացահայտումները կարող են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ:

«Մենք, իսկապես, պետք է երախտապարտ լինենք հնդկահավին. դրա բաղադրությունը կազմող մանրէն երկարամյա առողջություն է ապահվում մարդու համար», - նշել է միկրոկենսաբան Ջոել Գրիֆիթսը՝ Բրայամ Յանգի համալսարանից:

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները նաեւ Շտամ 115-ի շարժիչը՝ ԴՆԹ-ի պլազմիդ անվամբ հայտնի մոլեկուլն են գտել, որի օգնությամբ էլ վերը հիշատակված հակաբիոտիկն ու դրա իմունային պաշտպանությունն ապահովող ագենտն են արտադրում:

Հետազոտության արդյունքները Journal of Bacteriology ամսագրում են հրապարակվել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fotosbornik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ