Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները պարզել են, որ սուրճի համը կախված է բաժակի գույնից. 1in.am

Գիտնականները պարզել են, որ սուրճի համը կախված է բաժակի գույնից. 1in.am

Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ պարզապես փոխելով բաժակի գույնը, կարելի է բարելավել սուրճի որակը, գրում է medinfo.ua-ն:

Ավստրալիայի դաշնային համալսարանի և Օքսֆորդի համալսարանի աշխատակիցների կողմից վերջերս անցկացված հետազոտությանները մասնագետներին բավականին անսովոր եզրակացության են հանգեցրել: Աշխատանքի հեղինակները հայտնել են, որ ընդամենը բաժակը փոխելով՝ սուրճի սիրահարները կարող են իրենց ըմպելիքն ավելի քաղցր դարձնել:

Հետազոտողները փորձ են անցկացրել, որի ժամանակ կամավորներին սուրճ են տվել կապույտ և սպիտակ, ինչպես նաև ապակյա թափանցիկ բաժակներով: Արդյունքում պարզվել է, որ ըմպելիքի համը անմիջականորեն կախված է այն բանից, թե ինչ բաժակի մեջ է այն լցված:

«Մենք պարզել ենք, որ կապույտ և ապակյա բաժակները որոշ սուրճերի դեպքում կանոնավոր կերպով մեծ ժողովրդականություն են վայելում, քանի որ դրանք վերացնում են սուրճի դառնությունը»,- պատմել են մասնագետները:

Մինչդեռ սպիտակ գույնի բաժակները սուրճ ըմպելու համար հարմար չեն: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ սպիտակ գույնը սուրճն ավելի շագանակագույն է «դարձնում»՝ այդպիսով ենթագիտակցորեն այն ավելի դառը դարձնելով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ukrecigstore.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ