Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

​Օրական 4 բաժակ սուրճն արդյունավետ պաշտպանում է դիաբետից. ankakh.com

​Օրական 4 բաժակ սուրճն արդյունավետ պաշտպանում է դիաբետից. ankakh.com

Սուրճի մասին գիտական տեղեկությունների ինստիտուտը հրատարակել է մի նոր հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ օրական 4 գավաթ սուրճը նվազեցնում է II տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Ու այդ ազդեցությունն ուժգնանում է յուրաքանչյուր գավաթի հետ. ճիշտ է, շոշափելի արդյունքի հասնելու համար պետք է օրական առնվազն 2 գավաթ սուրճ խմել, իսկ 4 գավաթը II տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունից պաշտպանում է 25%-ով:

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 17 հազար հասուն մարդ, ու որը հետագայում հաստատվել է 8 տարբեր երկրների 445 հազար մարդու մասնակցությամբ՝ նմանատիպ մեկ այլ ուսումնասիրությամբ, ցույց է տվել, որ օրական մեկ գավաթ սուրճը 5-10%-ով նվազեցնում է II տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Հետաքրքիրն այն է, որ արդյունքն ապահովվում է նաև առանց կոֆեինի սուրճ գործածելու դեպքում: Սակայն, ինչպես է գործում այդ մեխանիզմը, դեռևս պետք է պարզել:

Ի դեպ, սուրճի օգուտը դիաբետից պաշտպանությամբ չի սահմանափակվում: Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ սուրճի սիրահարները կաթվածի վտանգից ավելի պաշտպանված են : Ընդ որում, կրկին կարևոր չէր, թե ինչ սուրճ է գործածվում` աղացած, լուծվող, թե` առանց կոֆեինի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. engels-me.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ