Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ալկոհոլի չարաշահումից հետո առավոտը բարի չէ. տարածված առասպելներ խումհարի մասին. 1in.am

Ալկոհոլի չարաշահումից հետո առավոտը բարի չէ. տարածված առասպելներ խումհարի մասին. 1in.am

Ալկոհոլը չարիք է, սակայն ավելի մեծ չարիք է ալկոհոլի չարաշահումից հետո առավոտյան ինքնազգացողությունը: bigpicture.ru-ն որոշել է հավաքել ամենաանհեթեթ և տարածված առասպելները խումհարի մասին, որպեսզի մարդիկ խումհարից դուրս գալու անիմաստ հույսեր չփայփայեն: Դրան գումարած՝ մի քանի գործող միջոցներ, որոնք կօգնեն ձեզ առավոտն սկսել առանց զղջման զգացողության:

1. Քնելուց առաջ պետք է խմել ալկազելտցեր. այդ կախարդական դեղամիջոցը (գործող նյութը՝ ասպիրին) ավելի լավ է խմել առավոտյան, իսկ մինչ քնելը խմել որքան հնարավոր է շատ տաք ջուր:

2. Կալորիայի ցածր պարունակությամբ ալկոհոլն օգտակար է. համաձայն Ավստրալիայի Royal Adelaide Hospital-ի դոկտոր Քրիս Ռայների՝ չոր գինուց ու շամպայնից մարդիկ ավելի ուժեղ են հարբում: Պատճառն այն է, որ կալորիայի ցածր պարունակության պատճառով ըմպելիքը արագ դուրս է գալիս ստամոքսից, անցնում լյարդի միջով, հետևաբար՝ արյունատար համակարգ ավելի շատ ալկոհոլ է անցնում:

3. Կուշտ ընթրիքը կլանում է ալկոհոլն ու թեթևացնում խումհարը. փորձը վատ չէ, սակայն խումհարը թեթևացնելու համար սնունդը պետք է ստամոքսում մնա մինչև խմելը: Մինչ մարսվում է սթեյքը, մարտինին ավելի շատ է ներծծվում արյան մեջ: Հարկ է վախենալ ապերիտիվներից:

4. Ձողիկով խմելու դեպքում ավելի դանդաղ են գինովանում:

5. Գինին գարեջրից լավ է. գինուց ստացվող օգուտն ավելին չէ, քան՝ գարեջրից: Իսկ առավոտյան գինուց գլուխն ավելի ուժեղ է ցավում: Պատճառը գինու մեջ պարունակվող տանինի մեջ է: Իսկ ընդհանրապես՝ ալկոհոլը ծերացնում է:

6. Որքան գեր ես, այնքան դանդաղ ես հարբում:


Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. innovomed.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ