Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները բացատրել են, թե ինչու է թեյն օգնում նիհարել. 1in.am

Գիտնականները բացատրել են, թե ինչու է թեյն օգնում նիհարել. 1in.am

Այն, որ թեյն օգնում է նիհարել, վաղուց հայտնի է, սակայն գիտնականները մինչև վերջերս չէին կարողնում բացատրել , թե ինչու է դա այդպես: Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են թեյի գաղտնիքը, գրում է kedem.ru պորտալը:

 

Գիտնականները պարզել են, որ թեյի ակտիվ նյութերը՝ էպիգալոկատեխին-3-գալատը (EGCG), ո՛չ միայն հակաօքսիդանտներ են, որոնք դանդաղեցնում են բջիջների ծերության գործընթացը, այլև օրգանիզմում ճարպային կուտակումների քանակի կարգավորիչներ են: Այդ նյութը բարձրացնում է ճարպերի այրման արագությունը, ինչն ապահովում է թերմոգենեզ: Այլ կերպ ասած, թեյի ազդեցությամբ և մարմինը ջերմացնելու հաշվին ճարպերի այրումն առավել արդյունավետ է տեղի ունենում: Բացի այդ, էպիգալոկատեխին-3-գալատը կարգավորում է նորադրենալին հորմոնի մակարդակը, որը պատասխանատու է հագեցվածության համար: Երբ այս հորմոնի մակարդակը գտնվում է նորմայի մեջ, մարդը շատ չի ուտում, այլ՝ այնքան, որքան իրեն հարկավոր է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dreamatico.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ