Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սուրճն օգնում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց. գիտնականներ. 1in.am

Սուրճն օգնում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց. գիտնականներ. 1in.am

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր սուրճի որոշակի չափաբաժին են օգտագործում, ավելի հեշտ են ազդեցության տակ ընկնում, հաղորդում է toneto.net-ը:

 

Հետազոտության ընթացքում բժիշկները հարցում են անցկացրել շուրջ 140 մարդու: Հարցվածներին առաջարկել են կարծիքը հայտնել հղիության արհեստական ընդհատումների խնդիրների վերաբերյալ: Այնուհետև փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Խմբերից մեկի անդամները խմել են մի քանի բաժակ սուրճ:

 

Հետազոտության վերջում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն մարդիկ, ովքեր սուրճ չեն խմել, չեն փոխել իրենց կարծիքը: Իսկ սուրճի սիրահարները, ընդհակառակը, հետ են կանգնել նախկինում արտահայտած կարծիքից: Այսպիսով, բժիշկները եկել են այն եզրահանգման, որ մարդկանց ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել կոֆեինի ազդեցության տակ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ogoniok.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ