Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գոլորշու վրա պատրաստված հացն ավելի օգտակար է, քան թխվածը. 1in.am

Գոլորշու վրա պատրաստված հացն ավելի օգտակար է, քան թխվածը. 1in.am

Ամերիկյան Food Chemistry ամսագիրը ուսումնասիրել է հացի պատրաստման մի շարք եղանակներ: Պարզվել է, որ գոլորշու վրա հաց պատրաստելու ասիական մեթոդն ավելի օգտակար է, քան Եվրոպայում ընդունված՝ վառարանում թխելը:

Նույն բաղադրիչներով և խմորը պատրաստելու եղանակով գոլորշու վրա պատրաստված հացն ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, հետևաբար արյան մեջ չի առաջացնում շաքարի կտրուկ բարձրացում:

Գիտնականների կարծիքով՝ այդ տարբերությունը բացատրվում է նրանով, որ գոլորշու ջերմաստիճանը 100 աստիճանից չի բարձրանում, այն դեպքում, երբ վառարանի ջերմաստիճանը կարող է հասնել 250 աստիճանի: Ջերմաստիճանի տարբերության պատճառով օսլան օրգանիզմում տարբեր կերպ է մարսվում: Գոլորշու վրա եփված հացն ավելի երկար է մարսվում, ինչն էլ արյան մեջ շաքարի մակարդակի աստիճանական ավելացում է առաջացնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kiskafanny.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ