Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շվեդ գիտնականների ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում կաթի օգտակարությունը. 1in.am

Շվեդ գիտնականների ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում կաթի օգտակարությունը. 1in.am

Շվեդ գիտնականների ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում կաթի օգտակարությունը, սակայն դրա հեղինակները կոչ են անում զգուշորեն վերաբերվել իրենց ուսումնասիրությանը, գրում է direct-press.ru-ն:

Ուսումնասիրությանը կամավորների երկու խումբ է մասնակցել: Դրանցից մեկում ներառված են եղել 39-74 տարեկան 60 հազար կանայք, ովքեր պատասխանել են կենսակերպի և սովորական սննդակարգի վերաբերյալ հարցերին: Մյուս խումբը կազմված է եղել 45-79 տարեկան 45 հազար տղամարդկանցից: Հաշվի է առնվել ամեն օր խմվող կաթի քանակը՝ մեկ բաժակից քիչ, 1-2 բաժակ, 2-3 բաժակ, 3-ից ավել բաժակ: Հաշվի է առնվել նաև օգտագործված այլ կաթնամթերքի քանակը:

Գիտնականների նպատակն է եղել պարզել օգտագործված կաթի քանակի և կոտրվածքների հաճախականության միջև կապը: Ստացված արդյունքներն առաջին հայացքից չեն համապատասխանում կաթի օգտակարության մասին արդեն իսկ ընդունված կարծիքներին, քանի որ երեք բաժակից ավելի կաթ խմողների դեպքում կոտրվածքներ ավելի հաճախ են գրանցվել:

Շվեդ գիտնականների կարծիքով՝ կաթի բացասական ազդեցությունը կարելի է բացատրել դրանում առկա հատուկ շաքարներով, որոնք կարող են արագացնել հյուսվածքների ծերացումը: Դա ապացուցվել է մկների վրա կատարված հետազոտություններով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ