Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շոկոլադն ու պաղպաղակը չեն կարող բարձրացնել տրամադրությունը. 1in.am

Շոկոլադն ու պաղպաղակը չեն կարող բարձրացնել տրամադրությունը. 1in.am

Հաճախ վատ օրվանից հետո մարդիկ փորձում են ընկճախտը հաղթահարել քաղցրավենիքով: Սակայն պարզվում է՝ նույն հաջողությամբ կարելի է գազար ուտել կամ ոչինչ չուտել, գրում է fedpost.ru-ն:

 

Այն սնունդը, որը նախկինում հանգստացնող էր համարվում, մարդուն չի կարող ավելի շատ սփոփել, քան մյուս սննդամթերքը:

 

Ամերիկացի ուսումնասիրողները պարզել են, որ մարդկանց տրամադրությունը միանման է փոփոխվում՝ անկախ նրանից, արդյոք նրանք քա՞ղցր են օգտագործում, ա՞յլ սննդամթերք, թե՞ ընդհանրապես հրաժարվում են սննդից:

 

Ստացված արդյունքները կարող են օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել կամ առողջ սննդով սնվել: Իրենց ուսումնասիրության շրջանակներում գիտնականները քոլեջի 100 ուսանողներից պարզել են նրանց սիրելի սննդամթերքները: Այնուհետև տխուր ֆիլմերից տեսարաններով փչացրել են նրանց տրամադրությունը:

 

Դրանից հետո ուսանողների մի մասին կերակրել են նրանց սիրելի հանգստացնող սննդով, իսկ մյուս կեսին այնպիսի սնունդ են տվել, որը նրանք հատուկ չեն համարում:

 

Ուտելուց հետո պարզվել է, որ բոլոր ուսանողներն էլ իրենց ավելի լավ են զգացել՝ անկախ այն բանից, թե ինչ են կերել:

 

Ուսումնասիրությունը կրկնվել է, սակայն այս անգամ ուսանողներին ուտելու ոչինչ չեն տվել: Այս դեպքում էլ պարզվել է, որ որոշ ժամանակ անց նրանց տրամադրությունը բարձրացել է: Այսպիսով, գիտնականները պարզել են, որ ոչ մի սնունդ էլ չի կարող ազդել մարդու զգացմունքային վիճակի վրա:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. forumdaily.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ