Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մանգոն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը. 1in.am

Մանգոն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը. 1in.am

Բժիշկները հայտնել են, որ մանգոն նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ: Օկլահոմա համալսարանի մասնագետները հայտնում են, որ օրական 100 գրամ մանգոյի օգտագործումն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, հատկապես ավելորդ քաշ ունեցող ու ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ:

 

Ընդ որում՝ ոչ մի բացասական ազդեցություն քաշի վրա մանգոն չի ունենում:

 

Գիտնականները կարծում են, որ նման ազդեցությունը կապված է այդ պտղի մեջ մեծ թվով կենսաբանորեն ակտիվ միացությունների առկայության հետ, մասնավորապես՝ մանգիֆերինի հակաօքսիդանտի, որը բարերար ազդեցություն է գործում արյան մեջ շաքարի մակարդակի վրա:

 

Մանգոն պարունակում է նաև բջջանյութ, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, հայտնումէ Kedem-ը:

 

Գիտնականները կարծում են, որ մանգոն պետք է ներառվի ավելորդ քաշ ունեցող մարդկանց սննդակարգում՝ օգնելով նրանց օրգանիզմում նվազեցնել շաքարի մակարդակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ