Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սպիտակուցային մթերքները կօգնեն պաշտպանվել հիպերտոնիայից. 1in.am

Սպիտակուցային մթերքները կօգնեն պաշտպանվել հիպերտոնիայից. 1in.am

Օրաբաժնում սպիտակուցի վրա շեշտադրումը դրական արդյունք է տալիս, կարծում են Բոստոնի համալսարանի աշխատակիցները։ Նրանց տվյալներով, այն մարդիկ, ովքեր օգտագործում են սպիտակուցային մեծ պարունակությամբ մթերք, ունեն արյան բարձր ճնշման զարգացման փոքր ռիսկ՝ ի տարբերության նրանց, ովքեր քիչ սպիտակուց են օգտագործում։

 

Եզրահանգումն արվել է 11 տարի 1360 առողջ մարդկանց հետազոտությունների հիման վրա։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե գոյություն ունե՞ն արդյոք գործոններ, որոնք այդ մարդկանց օրգանիզմում բարձրացնում են արյան ճնշումը։ Նրանք ապացուցեցին, որ կենդանական կամ բուսական սպիտակուցների օգտագործումը կապված է զարկերակային ճնշման ավելի ցածր ցուցանիշների հետ։

 

Այսպես. 102 գրամ սպիտակուցը թույլ է տալիս բարձր ճնշման ռիսկը նվազեցնել 40 տոկոսով՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր օգտագործում են մոտավորապես 50 գրամ։ Սպիտակուցային մթերքներում առկա ամինաթթուները լայնացնում են անոթները և իջեցնում ճնշումը։

 

Տավարի և հավի մսից բացի, գիտնականները խորհուրդ են տալիս ուտել հնդկահավ, ձուկ, պանրի զանազան տեսակներ՝ քիչ յուղայնությամբ, խոզի կրծքամիս, տոֆու, լոբի, ձու, յոգուրտ, կաթ, ընկուզեղեն և արևածաղիկ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. bdlive.co.za
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ