Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները խորհուրդ են տալիս ընթրիքին, որպես քնաբեր, բրինձ օգտագործել.news.am

Գիտնականները խորհուրդ են տալիս ընթրիքին, որպես քնաբեր, բրինձ օգտագործել.news.am

Ճապոնացի գիտնականները քնի խանգարում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգի մեջ բրինձ ներառել: Նրանք պարզել են, որ այն, մեծ քանակությամբ կիրառման դեպքում, կարող է խորը քուն պարգեւել՝ ի տարբերություն մակարոնեղենի, ինչն անքնության խթան է: Երեւույթի հիմքում, մասնագետների մեկնաբանմամբ, սննդամթերքի գլիկեմիկ ինդեքսն է:

Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող տեսակները, օրինակ՝ բրինձը, առավել արագ են արյունը շաքարով հագեցնում: Բացի այդ, հիշյալ ազդեցությունը կարող է ավելի երկար տեւել: Մյուս կողմից, ցածր գլիկեմիկ ինդեքսով բնորոշվող սննդատեսակները արյան մեջ շաքարի մակարդակի կարճաժամկետ եւ աննշան աճ են խթանում:

Սննդամթերքի բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակների, քնի որակի վրա ազդեցությունը քնկոտություն առաջացնող ամինաթթվի՝ տրիպտոֆանի արդյունավետությամբ է բացատրվում: Ածխաջրատներով հարուստ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները դեպի ուղեղ առաքվող տրիպտոֆանի բաղադրության աճ են խթանում: Վերջինս, տեղ հասնելուն պես, սերոտոնինի է վերածվում, այնուհետեւ՝ մելատոնինի, ինչը քնելու ցանկություն կարող է հրահրել, տեղեկացնում է Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում 1848 ճապոնացի բանվորների (1164 տղամարդ եւ 684 կին) ամենամյա բժշկական հետազոտության արդյունքներն են վերլուծվել: Մասնակիցների քնի որակի գնահատման համար հետազոտական խմբի անդամները «քնի որակի ինդեքս» են կիրառել, ինչը հետեւյալ փոփոխականների համադրությամբ է որոշվում. լույսն անջատելուց հետո քնելու համար պահանջվող ժամանակը, քնի տեւողությունը, արդյունավետությունը, խանգարումները, դեղերի կիրառությունը եւ ինքնազգացողությունը հաջորդող օրվա ընթացքում: Սննդակարգի մեջ առավել մեծ ծավալներով բրինձ ներառող մասնակիցների մոտ քնի սանդղակի առավել բարձր մակարդակ է գրանցվել: Ասել է թե՝ այդ մարդիկ, մյուս մասնակիցների համեմատ, ավելի լավ են քնել:

Իսկ ահա մակարոնեղենին նախապատվություն տվողների մոտ քնի հաճախակի խանգարումներ են արձանագրվել:

Հետազոտության արդյունքները PLoS ONE ամսագրում են հրապարակում գտել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. kakprosto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ