Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները գտել են այն մթերքը, որը կանխարգելում է կաթվածը. fact.am

Գիտնականները գտել են այն մթերքը, որը կանխարգելում է կաթվածը. fact.am

Գիտնականները պարզել են, թե որ մթերքն է կանխարգելում կաթվածն ու սրտանոթային հիվանդությունները: Հետազոտության հիմքում ընկած է ֆրանսիացիների երկարակեցությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի Եվրոպական խմբի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Եվրոպայի ամենաերկարակյաց ազգը` ֆրանսիացիներն են:

 

2009-2012 թվականների վիճակագրությունը ցույց է տվել, որ ֆրանսիացիները սրտի հիվանդությունների և կաթվածի մահացության ցուցանիշներով ամենացածր դիրքում են: Այսինքն, այստեղ այդ հիվանդություններից  ամենաքիչն են մահանում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆրանսիացիները մինչև 80 տարեկանը չեն գիրանում, չնայած նրան, որ  նրանք չեն պահում դիետաներ և, ըստ էության, չեն հետևում առողջ սննդակարգին:

 

Գիտնականները պարզել են, որ նրանց առողջությունը կապված է ֆրանսիական արտադրության ռոքֆոր տեսակի պանրի հետ: Համաձայն ուսումնասիրության, կապույտ և երկնագույն շերտերով պանրի տեսակներն ունեն հակաբորբոքային հատկություններ:

 

Պանրի այդ հատկությունը դրական է ազդում ստամոքսի լորձաթաղանթի և արյունատար անոթների վրա, ինչն էլ, ըստ հետազոտության, ֆրանսիացիներին փրկում է սիրտ-անոթային հիվանդություններից և կաթվածից:

Սկզբնաղբյուր. fact.am
Լուսանկարը. hermis.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ