Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընդեղենի նկատմամբ ալերգիան շուտով կարող է ի սպառ բացառվել. news.am

Ընդեղենի նկատմամբ ալերգիան շուտով կարող է ի սպառ բացառվել. news.am

21-րդ դարը, որ գիտության ու տեխնոլոգիայի զարգացման ու առաջընթացի համարում ունի չի կարողացել դեռևս լուծել բժշկագիտության կարևորագույն խնդիրներից մեկը: Խոսքը վերաբերում է տարաբնույթ ալերգիկ ռեակցիաներին: Պարզվում է ալերգիայի ամենասարսափելի տեսակը ընդեղենին է վերագրվում:

 

Գիտնականներին հաջողվել է քեշյու ընկույզի հիպոալերգիկ տիպը ստեղծել. ընդ որում, նույն արդյունքը կարելի է նաեւ ընդեղենի այլ տեսակների պարագայում ստանալ:

 

Խնդրի լուծման բանալին օրգանիզմում ալերգիկ ռեակցիա հրահրող սպիտակուցների փոփոխության մեջ է կայանում, հաղորդում է The Telegraph-ը:

 

Իսկ ավելի կոնկրետ՝ ռեակցիայի պատճառն այն հակամարմիններն են, որոնք հիշյալ սպիտակուցներին իբրև հակածին են ճանաչում և կապվում են դրանց հետ: Մասնագետներին հաջողվել է սպիտակուցների կառույցի այնպիսի փոփոխություն ստանալ, որի պարագայում դրանք իմունային համակարգի համար անտեսանելի են դառնում: Խոսքը ալերգենների՝ նատրիումի սուլֆիտով մշակմանն է վերաբերում, ինչի արդյունքում հակամարմիններն այլեւս ի վիճակի չեն դրանց միանալ:

 

Հետազոտությունը մինչ այժմ մեկուսացված ալերգենների նկատմամբ է իրականացվել, այնպես որ առաջիկայում ամբողջական ընկույզի եւ մարդու բջիջների ներգրավմամբ փորձարկումներ են սպասվում: Գիտնականները հուսով են նույն տեխնոլոգիան ընդեղենի այլ տեսակների, մասնավորապես՝ գետնանուշի նկատմամբ կիրառել:

 

Բացի այդ, Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական տեխնիկական համալսարանը ներկայացնող գիտնականները եւս ալերգենների խտությունը 98 տոկոսով նվազեցնելու սխեմա են մշակել, սակայն միայն գետնանուշի համար: Նրանք առաջարկում են մաքրված գետնանուշը սննդային ֆերմենտների լուծույթի մեջ թաթախել, որից հետո այն նույնիսկ իմունաթերապեւտիկ նկատառումներով կարելի է օգտագործել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ