Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հայտնի են քաղցկեղից պաշտպանող լավագույն մթերքները. 1in.am

Հայտնի են քաղցկեղից պաշտպանող լավագույն մթերքները. 1in.am

Գիտական բժշկության վերջին տարիների հետազոտություններն առավելապես միտված են քաղցկեղի հետազոտման ու դրա կանխարգելման նորանոր միջոցների հայտնաբերմանը: Բրիտանացի գիտնականներն էլ են իրանց ուսումնասիրություններն ուղղել դեպի այս ոլորտ:

 

Նրանք ուղիղ կապ են գտել պոլիֆենոլով հարուստ սննդամթերք օգտագործելու և քաղցկեղի որոշ տեսակների սպառնալիքը նվազեցնելու մեջ,  այդ թվում՝ շագանակագեղձի, ձվարանների, կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի, մարսողական ուղղու և  մաշկի,- փոխանցում է glianec.com.ua-ը:

Պոլիֆենոլները բուսական պիգմենտներ են, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և պաշտպանում են ԴՆԹ-ի բջիջները թթվայնությունից և քաղցկեղածին ազդակների գործունեությունից: Այդ նյութերը խափանում են օրգանիզմում քաղցկեղի տարածումը:

Բրիտանացի գիտնականների աշխատանքը գիտական առաջին ապացույցն է այն մասին, որ սննդամթերքը կարող է տղամարդուն պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից:

Քաղցկեղի դեմ բուժում ստացած կամավորներին խնդրել են իրենց սննդակարգի մեջ նռան հյութ, կանաչ թեյ, բրոկոլի ներառել: Վեց ամիս անց կատարված հետազոտությայն արդյունքները վկայել են, որ քաղցկեղային սպիտակուցի քանակը նրանց օրգանիզմում նվազել է 63 տոկոսով:

Բացի վերը նշված մթերքներից` մեծ քանակությամբ պոլիֆենոլ են պարունակում խաղողը, շոկոլադը, թեյը, խնձորը, մասուրը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ru.forwallpaper.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ