Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Մրգերը ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունեն. med.news.am

Մրգերը ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունեն. med.news.am

Օքսֆորդի համալսարանի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները փաստում են, որ մրգերը պետք է մարդու ամենօրյա սննդակարգի պարտադիր բաղադրիչը լինեն:

 

Դրանց ամենափոքր չափաբաժիններն անգամ սրտամկանի ինֆարկտի եւ գլխուղեղի  ինսուլտի առաջացման ռիսկը 40 տոկոսի չափով կարող են նվազեցնել:

Գիտնականները յոթ տարի շարունակ հետազոտության մեջ ընդգրկված  գրեթե 500 հազար մասնակցի առողջական վիճակն են ուսումնասիրել: Պարզվել է, որ սննդակարգում ամեն օր մրգեր ներառող մարդիկ առավել հազվադեպ են սրտային հիվանդությունների և գլխուղեղի ինսուլտի երկու տեսակների հետ առնչվում: Մրգերի օգտագործման հաճախականությունը հետազոտությունների  շրջանակներում հինգ չափանիշներով է բնորոշվել՝ “երբեք”,  “ամիսը մեկ անգամ”, “շաբաթական 1-3 անգամ”, “շաբաթական 4-6 անգամ” և “ամեն օր”: Վերլուծելով  արդյունքները,  հետազոտողները նկատել են, որ որքան բարձր է հիշյալ չափանիշը, այնքան բարդությունների առաջացման ռիսկն առավել ցածր է:

Միրգ չօգտվող մասնակիցների համեմատ, ամեն օր ընդամենը մեկ միրգ օգտագործող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ցուցանիշը 15 տոկոսի չափով, իշեմիկ ինսուլտինը՝ 25 տոկոսով, իսկ հեմոռագիկ ինսուլտի առաջացման ռիսկը՝ 40 տոկոսի չափով ցածր են գնահատվել: Բացի այդ, մրգերի սիրահարների մոտ զարկերակային ճնշման  սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշները 3,4 եւ 4,1 մմ-ով սնդիկի սյան հաշվարկով ցածր են արձանագրվել, հաղորդում է The Telegraph-ը:

Սննդակարգում առավել հաճախ մրգեր ներառող մարդկանց մեծ մասը օրական դրանցից մեկուկես չափաբաժին է վայելում: Ընդ որում, միավոր չափաբաժինն օրինակ, մեկ ոչ մեծ խնձորի կամ նարնջի է հավասար:

Հետազոտության բոլոր մասնակիցների մոտ ուսումնասիրությունների մեկնարկի պահին առողջական լուրջ խնդիրներ չեն բացահայտվել: Յոթ տարիների ընթացքում նրանցից 19300-ի պարագայում սրտային հիվանդություններ են առաջացել և 196989 դեպքերում՝ ինսուլտի առաջացում է արձանագրվել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 1zoom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ