Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հորմոնալ թերապիայի միջոցով կարելի է բուժել շատակերությունը. 1in.am

Հորմոնալ թերապիայի միջոցով կարելի է բուժել շատակերությունը. 1in.am

Շատակերությունը, կամ այլ կերպ ասած բուլեմիան  հնարավոր է բուժել հորմոնալ թերապիայի միջոցով: Այս եզրահանգմանն են եկել խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները:

 

Նրանք պարզել են, որ կանացի սեռական հորմոնների՝ էսթրոգենների ցածր մակարդակը կարող է նպաստել անզուսպ ախորժակին: Գիտության ներկայացուցիչները հույս ունեն մշակել այնպիսի մի  թերապիա, որը հիմնված կլինի  էստրոգենների վրա և միտված կլինի սեփական ախորժակին տիրապետել չկարողացող մարդկանց խնդրի լուծմանը: Նոր հետազոտությունը կատարել է Բեյլորի բժշկական քոլեջի մանկաբուժության դոցենտ բժիշկ Են Հին՝ հայտնում է FederalPost պորտալը:

Շատակերությամբ տառապողները հաճախ կարճ ժամանակում օգտագործում են անսովոր շատ սնունդ: Այս հիվանդությամբ տառապում է գրեթե ամեն տասներորդը, չափից շատ ուտելը հաճախ հանդիպում է կանանց շրջանում, քան տղամարդկանց:

Նախորդ տվյալները վկայել  են, որ կանայք, ովքեր ոչ պարբերական մենստրուալ ցիկլ ունեն, ավելի հակված են չափից շատ ուտելուն: Սա վկայում է այն մասին, որ կանանց հորմոնները նշանակալի դեր ունեն սննդային վարքի խանգարումը կանխարգելելու, կամ զարգացնելու գործում,- ասել է բժիշկ Հին:

Նրա համոզմամբ նախորդ հետազոտությունները նաև ուղիղ կապ են բացահայտել էստրոգենների և շատակերության միջև:


- Երբ էստրոգենի մակարդակը բարձր է, չափից շատ ուտելը կանխվում է, բայց երբ էստրոգենի մակարդակը ցածր է, ուտելու ցանկությունն ավելի  հաճախակի է դառնում,- ասել է գիտնականը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ