Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Թեյը ոչ սրտային հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու ներո՞ւժ ունի. news.am

Թեյը ոչ սրտային հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու ներո՞ւժ ունի. news.am

Փարիզում գործող կանխարգելիչ բժշկության կենտրոնի 131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները տարբեր՝ սրտանոթային համակարգի առնչություն չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունի:

 

Եվրոպացի սրտաբանների ասոցիացիայի հերթական համաժողովի ընթացքում ուսումնասիրության ներկայացված տվյալները լրացնելու են գալիս նախընթաց հետազոտությունների արդյունքում ստացված վկայություններն առ այն, որ թեյը սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների դեմ արդյունավետ կանխարգելիչ պայքար մղելու ներուժ ունի, հաղորդում է Scence World Report-ը:

Հետազոտության մասնակիցները նախապես մի քանի խմբերի են բաժանվել՝ կախված այն հանգամանքից, թե օրական որքան թեյ եւ սուրճ են սպառում՝ առնվազն չորս բաժակ, 1-3 բաժակ եւ մարդիկ, ովքեր ընդհանրապես հիշյալ ըմպելիքներից չեն օգտվում: Այնուհետեւ, 3,5 տարի շարունակ ֆրանսիացի գիտնականները կամավորների առողջական վիճակին են հետեւել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճի եւ թեյի սպառումից առաջացող ազդեցությունները մեկը մյուսի հայելային արտացոլանքն են: Եթե թեյը տարբեր հիվանդություններից մահացության ռիսկի կրճատմամբ է աչքի ընկնում, ինչը հատկապես ծխողների եւ սիգարետից հրաժարվածների պարագայում է նկատելի, սուրճն, ընդհակառակը, խթանում է դրանց:

«Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքներն այն մասին են վկայում, որ սուրճին նախապատվություն տվող մարդկանց մոտ, թեյի սիրահարների հետ համեմատությամբ, բոլոր տեսակի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ է նկատվում», - ամփոփել է հետազոտության ղեկավար, Փարիզի Ռենե Դեկարտի անվան համալսարանի ներկայացուցիչ պրոֆեսոր Նիկոլաս Դանշենը:

Բացի այդ, նախապատվությունների շրջանակում նաեւ գենդերային մեծ տարբերություններ են բացահայտվել: Պարզվում է տղամարդիկ, կանանց հետ համեմատությամբ, անհամեմատ շատ են սուրճ խմում: Իգական սեռի ներկայացուցչներն էլ, որպես կանոն, ավելի շատ թեյին են նախապատվություն տալիս:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. o-chae.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ