Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները շոկոլադի անսպասելի ազդեցություն են բացահայտել. news.am

Գիտնականները շոկոլադի անսպասելի ազդեցություն են բացահայտել. news.am

Թե ինչ ազդեցություն է թողնում շոկոլադը մարդու օրգանիզմի վրա,  փորձել է  բացահայտել Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան ներկայացնող գիտնականների միջազգային խումբը: Հետազոտողների աշխատանքները բացահայտել են, որ քաղցրի հանդեպ հակումը լուրջ փոփոխություններ  է առաջացնում օրգանիզմի ֆունկցիոնալ տարբեր օղակներում: Այդ մասին գրում է Medikforum-ը:
 
Պարզվել է, որ մարդիկ ովքեր սիրում եւ շատ շոկոլադ են ուտում, միանգամայն յուրահատուկ նյութափոխանակություն ունեն: Քանի որ արտաքնապես այսպես որակված “շոկոլադամոլները” չեն առանձնանում մյուսներից, բժիշկները փորձ են անցկացրել: 5 օր շարունակ կամավորները շոկոլադ կամ փոխարինիչ (պլացեբո էֆեկտ) են օգտագործել: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ “շոկոլադամոլների” նյութափոխանակությունն առանձնահատկություններ է ունեցել:
 
“Շոկոլադամոլների” մոտ վատ խոլեստերինի բաղադրությունը տարբերվել է ցածր ցուցանիշերով: Նախագծի հեղինակները նշել են, որ շոկոլադի սիրահարների մոտ առանձնացել է նաեւ հաստ աղիքի միկրոֆլորան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kalev.ee
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ