Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հապալասի սննդարար հատկությունները սառեցումից հետո ավելանում են. news.am

Հապալասի սննդարար հատկությունները սառեցումից հետո ավելանում են. news.am

Ամերիկացի և եվրոպացի գիտնականների խմբերը  երկար տարիներ հետազոտել են հապալասի օգտակար հատկությունները: Նրանք եկել են այն եզրահանգմանը,  որ այս հատապտուղը բնական հակաօքսիդանտների և անտոցիանների հարուստ.. աղբյուր է: Վերոնշյալ նյութերը խիստ անհրաժեշտ են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի նորմալ գործունեության համար:

Մինչ այժմ կարծում էին, որ հապալասն ավելի պիտանի է օգտագործել թարմ վիճակում, սակայն Հարավային դակոտային պետական համալսարանը հաստատել է, որ հապալասի սննդարար և բուժիչ հատկությունները սառեցումից հետո ավելանում են:

Հակաօքսիդանտների առյուծի բաժինը հատապտուղների կեղևի մեջ է, որը մարդը դժվարությամբ է յուրացնում: Սառեցումը խախտում է դրա բաղադրությունը, դյուրացնում մարսումը: Սա ոչ մի կերպ չի ազդում հակաօքսիդանտների քանակի և ակտիվության վրա, անգամ, եթե անցել է 5 ամիս, հաղորդում է« Kedem-ը:

Ստացվում է, որ հապալասն ավելի օգտակար է սառեցված հատապտուղների կոկտեյլի տեսքով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supersadovod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ