Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բրոկոլին մաքրում է օրգանիզմը վնասակար միացություններից. tert.am

Բրոկոլին մաքրում է օրգանիզմը վնասակար միացություններից. tert.am

Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտականների անցկացրած վերջին ուսումնասիրությունները թույլ են տվել ենթադրել, որ խաչածաղկավոր բանջարեղենում առկա միացությունները, ինչպիսիք բրոկոլին և կաղամբի այլ տեսակներն են, օրգանիզմից մաքրում են օդի միջոցով կլանվող վնասակար քիմիական միացությունները:

 

Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Շուրջ 300 չափահաս մարդու հետազոտության արդյունքից պարզ է դարձել, որ բրոկոլիից պատրաստված ըմպելիքի ամենօրյա օգտագործումը 3 ամիս ժամկետով արագացնում է մեզի մեջ առկա երկու վնասակար քիմիական նյութի՝ benzene-ի և acrolein-ի արտազատման գործընթացը:

Benzene-ը կարող է թոքեր մուտք գործել  բենզալցակայաններում, իսկ acrolein-ը՝ ծխելու կամ այդ ծուխը շնչելու ժամանակ:

Խաչածաղկավոր բանջարեղենում առկա glucoraphanin-ը, որը բանջարեղենի վնասման, օրինակ, ծամելու ժամանակ փոխակերպվում է sulforaphane-ի, օրգանիզմը մաքրում է  վնասակար միացություններից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բրոկոլի հյութի ամենօրյա օգտագործումը մեծացնում է արտազատվող վնասակար քիմիական միացությունների տոկոսները, benzene-ը՝ 61%-ով, acrolein-ը՝ 23%:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. vivasan-global.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ