Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդակարգերը կարող են լուրջ ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ առաջացնել

Սննդակարգերը կարող են լուրջ ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ առաջացնել

Որքան շուտ է կինը սկսում տարատեսակ սննդակարգեր պահել, այնքան շատ է տարբեր տիպի առողջական խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը՝ ալկոհոլիզմն ու մարսողության խանգարումները ներառյալ։

 

Այսպիսին են Ֆլորիդայի համալսարանի 1340 մարդու մասնակցությամբ տասնամյա ուսումնասիրության արդյունքները։ Պարզվել է, որ կանայք իրենց նիհարելու դրդող հզոր սոցիալական ճնշումների տակ են եղել, գրում է The Daily Mail-ը.

Ոմանք անգամ երեք տարեկանում են հետեւել քաշին ու սննդակարգ պահել։ Ոմանք էլ սննդակարգի կալորիաները սկսել են հաշվել 26 տարեկանից։ Պրոֆեսոր Պամելա Կիլի խոսքով, եթե մարդը վաղ տարիքում է սկսում սննդակարգի հետ փորձեր կատարել, ապա խնդիրները կարող են ի հայտ գալ արդեն քոլեջը ավարտելուց տաս տարի անց։ Այսինքն, դա երկարատեւ ազդեցություն է ունենում։

Հնարավոր է, որ խնդիրն ի սկզբանե առողջական խանգարումներն են, որոնք ո՛չ միայն շրջակա միջավայրի ազդեցությունից են առաջանում, այլեւ գենետիկ բնույթ են կրում։ Իսկապես, սննդային խանգարումները սոցիալական, հոգեբանական եւ կենսաբանական ազդեցությունների արդյունք են։ Եթե կանխել այդ շեղումները հենց սկզբից, ապա հետագայում կարելի է զերծ մնալ սննդի, ալկոհոլի հետ կապված խանգարումներից եւ քաշի ավելացումից։ Ավելի լավ է հենց սկզբից շեշտը դնել ֆիզիկական ակտիվության եւ ճիշտ սսնդակարգի վրա (ներառելով շատ միրգ եւ բանջարեղեն)։ Առողջ մոտեցումների քարոզչությունը պետք է սկսել դեռ տարրական դպրոցից։ Չէ՞ որ հետո, երբ երեխաները մեծանան եւ սեռական հասունացման շրջան մտնեն, նրանցից շատերը կարող են ավելորդ քաշ հավաքել, եւ դա նրանց սթրեսի մեջ կգցի։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.smachno.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ