Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընկույզը կանխում է սրտանոթային հիվանդությունները. tert.am

Ընկույզը կանխում է սրտանոթային հիվանդությունները. tert.am

Սրտանոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Huffington Post-ին, Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների համալսարանի և Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկույզը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունները գրեթե մեկ երրորդով:

Նախորդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մասնագետները պարզել են, որ որոշակի չափաբաժնով ընկույզի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը 28-29%-ով և այլ հիվանդությունների պատճառով առաջացող մահացությունների ռիսկը՝ 17%-ով:

Ընկույզի օգտակար ազդեցությունը շատ ցածր է միայն շաքարախտի և ինսուլտի ռիսկային գործոնի պարագայում:


Ընկույզը բազմաթիվ վիտամիններ, հանքային նյութեր և չհագեցած ճարպաթթուներ է պարունակում, որոնք իջեցնում են խոլեսթերինի մակարդակը և նվազեցնում օրգանիզմում առկա բորբոքային գործընթացը:

Ավելի վաղ Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի աշխատակիցները ուսումնասիրություններ են անցկացրել, թե ինչպես է ընկույզն ազդում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վրա:

Այն կանայք, ովքեր շաբաթը երկու անգամ մի բուռ ընկույզ են օգտագործել, նրանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը կրճատվել է 35%-ով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. nexplorer.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ