Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ավստրիական գիտնականներ. ծղոտից տնտեսապես շահավետ շաքարը ճարպակալում չի առաջացնում

Ավստրիական գիտնականներ. ծղոտից տնտեսապես շահավետ շաքարը ճարպակալում չի առաջացնում

Ավստրիացիներին հաջողվել է ծղոտից շաքար ստանալ, որը բավական ցածր կալորիականություն ունի, այդ պատճառով ճարպակալման վտանգ չի առաջացնում։

Չնայած շաքարի բնական փոխարինիչը, խոսքն էրիտրիտի մասին է, վաղուց է գործածվում, օրինակ՝ ասիական երկրներում, գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես կարելի է այն ստանալ արդյունաբերական մասշտաբներով, քանի որ այն մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհում։ Այս խնդրով զբաղվել են Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի միկրոկենսաբանները։ Այս արտադրանքը ստանալու համար նրանց հաջողվել է նոր տեխնոլոգիա մշակել։

Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ այս միջոցը բավական տնտեսող է: Պարզապես ծղոտից բորբոսի հատուկ տեսակ է անջատվում: Գիտնականները հնարավորություն են ունեցել աշխատել սնկի հետ` այդ կերպ մեծացնելով դրա «արտադրողականությունը»: Այդ, բնականաբար, թույլ է տվել մեծ քանակությամբ շաքարի փոխարինիչ ստանալ, այսինքն՝ արդյունաբերական ծավալներով: Այս մասին գրում է ЕВРОСМИ-ն:

Հիշեցնենք, որ էրիտրիտ կարելի է օգտագործել բժշկի խորհրդի հիման վրա: Այն բավական ցածր կալորիականություն ունի եւ շատ քաղցր է: Այս բնորոշիչները չեն ազդում արյան մեջ շաքարի ցուցանիշի վրա եւ ճարպակալման կամ կարիեսի պատճառ չեն դառնում:

Ի դեպ, էրիտրիտ արտադրել են նաեւ նախկինում, սակայն դրա համար օգտագործել են հատուկ թթխմոր, որի արտադրությունը թանկ է արժեցել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ