Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նորաստեղծ «սուպեր բանանը» կարող է միլիոնավոր կյանքեր փրկել Աֆրիկայում

Նորաստեղծ «սուպեր բանանը» կարող է միլիոնավոր կյանքեր փրկել Աֆրիկայում

«Սուպեր բանանի» առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որտեղ կփորձարկվի 6 շաբաթ՝ պարզելու համար, թե ինչպես է այն ավելացնում A վիտամինի քանակն օրգանիզմում։

Ավստրալացի գիտնականները` «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի աջակցությամբ, ստեղծել են օրգանիզմի համար օգտակար նյութերով հարստացված եւ գենետիկորեն փոփոխված «սուպեր բանանի» տեսակ, որը շուտով կփորձարկվի:
 
Ինչպես նշում է The Telegraph-ը, մասնագետները հավելել են, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում միրգը միլիոնավոր մարդկանց կյանքեր կփրկի Աֆրիկայում։

Նշվում է, որ բանանը հարստացված է ալֆա և բետա կարոտիններով, որոնք մարդու օրգանիզմի կողմից վերածվում են  A վիտամինի։ Հայտնի է, որ նոր տեսակի բանանը՝ 2020թ. դրությամբ, արդեն կաճեցվի Ուգանդայում։
 
«Սուպեր բանանի» առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որտեղ կփորձարկվի 6 շաբաթ՝ պարզելու համար, թե ինչպես է այն ավելացնում A վիտամինի քանակն օրգանիզմում։

Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների կարծիքով՝ A վիտամինով հագեցած բանանները, ի տարբերություն սովորականի, անհամեմատ ավելի սննդարար ու օգտակար մթերք են աղքատ աֆրիկացիների համար։

«A վիտամիի պակասի պատճառով ամեն տարի աշխարհում միջինը 650.000-700.000 երեխա է մահանում, ևս 300.000-ը կուրանում է»,-նշել է գիտնականներից մեկը՝ հավելելով, որ ծրագիրն Ուգանդայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում կկիրառվի նաև Ռուանդայում, Քենիայում, Տանզանիայում, Կոնգոյում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. magmens.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ