Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սովորական լոլիկը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների դեմ. tert.am

Սովորական լոլիկը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների դեմ. tert.am

Լոլիկն առավել օգտակար մթերքներից է: Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս ավելի հաճախ օգտագործել այն, քանի որ լոլիկում պարունակվող լիկոպինը կանանց մոտ խոչընդոտում է երիկամների քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Health Site-ին:

 

Լոլիկը նաև հակաօքսիդանտներ և հակաբորբոքային միացություններ է պարունակում, որոնք վնասված և ազատ ռադիկալների հետ պայքարի շնորհիվ պաշտպանում են օնկոլոգիական հիվանդություններից: Այն օգնում է նաև սրտի հիվանդությունների դեպքում:

 

Բացի այդ՝ լոլիկն առանձնանում է ցածր կալորիականությամբ (100 գրամում՝ 18 կալորիա) և մեծ քանակով մանրաթելերի պարունակությամբ, որն օգնում է հաղթահարել քաղցը և բարելավել մարսողությունը:

 

Լոլիկը հարուստ է նաև վիտամին A-ով, որն օգտակար է տեսողության պահպանման համար: Վիտամին A-ն խոչընդոտում է տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացմանը և պահպանում է մաշկի առողջությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. hqoboi.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ