Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Արդյո՞ք շագանակագույն ձուն սպիտակից ավելի առողջարար է. med.news.am

Արդյո՞ք շագանակագույն ձուն սպիտակից ավելի առողջարար է. med.news.am

Շագանակագույն ձվերը ավելի շա՞տ սննդանյութեր են պարունակում, քան սպիտակները։ Fox News  հեռուստաալիքի հեռուստադիտողի այս հարցին պատասխանել է  բարձր որակավորում ստացած ամերիկացի դիետոլոգ Ալեքսադր Կասպերոն։


Գաղտնիք չէ, որ երբ խոսքը վերաբերում է սննդին՝  մակարոնեղեն, ալյուր, հաց, շագանակագույնը ավելի նախընտրելի է, ասել է նա։

 

Բայց շագանակագույն եւ սպիտակ կճեպով ձվերը իրարից ոչնչով չեն տարբերվում, եւ դա անգամ մակնշված է ձվի տուփերի վրա։ Դրանք պարունակում են մոտ 70 կալորիա, 6 գրամ սպիտակուցներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ վիտամին В։

 

«Սպիտակ փետուրներով հավերը ածում են սպիտակ ձվեր, իսկ շագանակագույն փետուրներով հավերը՝ շագանակագույն, եւ դա շատ բնական է»,- ասել է Կասպերոն։

 

«Հավանաբար մարդկանց մոտ այդ կարծիքը ձեւավորվել է այն բանից, որ շագանակագույն ձվերը մի փոքր ավելի թանկ են, քան սպիտակները։ Բայց սա պայմանավորված է նրանով, որ շագանակագույն հավերը ավելի մեծ են ու ավելի շատ են ուտում։ Հետեւաբար նրանց  պահելը ավելի թանկ է, եւ մենք հենց դրա համար էլ ավելի ենք վճարում։

 

Ձվի որակը ուղղակիորեն պայմանավորված է ֆերմերների՝ հավերին տված կերով, եւ գույնն արդեն կապ չունի։  Ընդ որում օրգանական հավերին հակաբիոտիկներ կամ թունաքիմիկատներ պարունակող նյութեր չեն տալիս։ Եվ քանի որ նրանց վանդակներում չեն պահում, նրանք նաեւ սնվում են մաքուր օդին։ Հաջորդ անգամ խանութ գնալիս հաշվի մի առեք ձվի գույնը, այլ փորձեք պարզել, թե ինչով է ֆերմերը կերակրել հավին, որն էլ ածել է այդ ձուն։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. factroom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ