Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նուշը ճարպակալման դեմ պայքարի լավագույն միջոցներից է. med.news.am

Նուշը ճարպակալման դեմ պայքարի լավագույն միջոցներից է. med.news.am

Նոր հետազոտություններըը ցույց են տալիս, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշը առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Սան-Դիեգոյում անցկացված սնուցման ամերիկյան միության նիստին նուշի հատկությունների մասին 6 զեկույց ներկայացվեց, հաղորդում է Newsmax Health-ը:

 

Նիստին կներկայացվեն հետեւյալ աշխատությունները.

 

Լուիզիանայի պետական համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Քերոլ Օ՛Նիլի ղեկավարությամբ նոր հետազոտությունը, որտեղ վերլուծված են նուշ ուտող մարդկանց տվյալները: Նրանք, որպես կանոն, ավելի լավ առողջություն ունեն, քան նուշ չուտողները: Եզրակացությունները հիմնված են 24 808 չափահաս մարդու տվյալների վերլուծության վրա:

 

Պերդյուի համալսարանից բժիշկ Ռիչարդ Մատտեսի վերլուծությունը, ով գտել է մարդկանց, ովքեր օրական 28 գրամ չոր, տապակած եւ մի փոքր աղի նուշ են ուտում, եւ ցույց է տվել, որ նրանք ավելի լավ են վերահսկում ախորժակն ու արյան մեջ շաքարի առողջ մակարդակը եւ նրանց մոտ վիտամին E-ի եւ մոնոչհագեցած ճարպերի մակարդակն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նուշ չեն ուտում:

 

Փենսիլվանիա նահանգի համալսարանից բժիշկ Պեննի-Կրիս Էտերտոնը իր զեկույցում հայտնում է, որ օրական մի բուռ նուշը օգնել է խոլեստերինի բարձր մակարդակով 52 մեծահասակի նվազեցնել որովայնի խոռոչում ճարպի քանակությունը՝ իջեցնելով նյութափոխանակային եւ սրտանոթային խնդիրների վտանգը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. orexov.net.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ