Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ջեքֆրութ. միրգ, որը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից. tert.am

Ջեքֆրութ. միրգ, որը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից. tert.am

Ջեքֆրութը կամ հնդկական հացենին (Artocarpus heterophyllus) մեծ, հոտավետ միրգ է, որը կարող է փոխարինել կլիմայական փոփոխությունների հետևանքով վերացող մշակաբույսերին։ 

 

Ինչպես նշում է The Gaurdian-ը, նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց կարծիքով՝ Հարավ-արևելյան Ասիայում աճող այս միրգը կարող է սովից փրկել միլիոնավոր մարդկանց։ Մասնագետների խոսքերով՝ ջեքֆրութը կարող է փոխարինել ցորենին, եգիպտացորենին ու կենսական անհրաժեշտության այլ մշակաբույսերի, որոնք վտանգված են տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների պատճառով։

 

Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ը վերջերս նախազգուշացրել են, որ աճող ջերմաստիճանն ու անձրևի աննախադեպ տեղումներն արդեն կրճատել են ցորենի ու եգիպտացորենի բերքատվությունը, ինչը եկող տասնամյակում կարող է հանգեցնել սննդի համար պատերազմների։ Սակայն հետազոտողները լավատեսորեն են տրամադրված ու ասում են, որ ջեքֆրութը կարող է հիանալի լուծում լինել։

 

«Այս միրգն ուղղակի հրաշք է։ Այն շատ սննդարար է ու կալորիական։ Դրանից 5 կգ ուտելու դեպքում Դուք սովի զգացում չեք ունենա հաջորդ մեկուկես օրվա ընթացքում»,-ասել է Հնդկաստանի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի հետազոտող Շյամալա Ռեդին։

 

Նշվում է, որ միրգը հարուստ է կալիումով, կալցիումով և երկաթով, բացի այդ, այն շատ հեշտ է աճում և դիմացկուն է մակաբույծների, հիվանդությունների ու բարձր ջերմաստիճանի հանդեպ, ինչն առատ բերքի հիմնական  նախապայմաններից են։

 

Մայիսին գիտնականների միջազգային թիմը պատրաստվում է համաժողով անցկացնել Հնդկաստանում՝ քննարկելու աշխարհում այս մրգի կիրառումը տարածելու հարցը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. saumyachopra.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ