Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դիմահարդարներն արգանակը մաշկի ծերացման դեմ պայքարող միջոց են համարում. tert.am

Դիմահարդարներն արգանակը մաշկի ծերացման դեմ պայքարող միջոց են համարում. tert.am

Տավարի ոսկորից կամ ոչխարի ոտքերից պատրաստված արգանակը ամերիկյան կոսմետոլոգների կողմից ճանաչվել է որպես հակատարիքային հինալի միջոց: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem.ru-ին:

 

Հոլիվուդյան հայտնի աստղերի հետ աշխատող դիմահարդար Ջուլիա Մարչը դեմքի կնճիռներից կամ կարմրությունից բողոքող իր հաճախորդներին խորհուրդ է տալիս արգանակ խմել:

 

«Իմ հաճախորդները մաշկի ավելի քիչ բորբոքումներ և անհամեմատ ավելի փայլուն ու ձգված դեմք են ունենում, եթե արգանակ են խմում: Այն երիտասարդացնում և միևնույն ժամանակ՝ բուժում է», -նշել է Ջուլիան:

 

Ջուլիա Մարչն առաջարկում է օրական մինչև երեք բաժակ արգանակ խմել, որպեսզի բարելավվի դեմքի գույնը: Արգանակը պետք է պատրաստվի մի քանի ժամվա ընթացքում՝ քացախի հավելմամբ, որն օգնում է ոսկորներից «քաշել» կարևորագույն հանքանյութերը:

 

Այս մեթոդի կողմնակիցները պնդում են, որ արգանակն օգնում է բարելավել դեմքի գույնը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող բնական կոլագեն-սպիտակուցի, որը մաշկին տոկունություն ու ամրություն է հաղորդում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. zastolee.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ